13  09  2017

Խորհրդարանում արդեն նամակով են քվեարկում

Խորհրդարանում արդեն նամակով են քվեարկում

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ի նիստում հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունից Արմեն Աշոտյանը գործուղման մեջ է և գրությամբ տեղեկացրել էր, որ կողմ է քվեարկում քվեարկության դրվող նախագծերին:

«Ելք» դաշինքի կասկածներին էլ պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Ես ստուգել եմ, ամեն ինչ նորմալ է»:

Ավեարկություններում Արմեն Աշոտյանի ձայնը հաշվվեց:

Նշենք, որ խորհրդարանում նման գործելաոճը բացառիկ դեպք է: Մեզ հայտնի չէ դեպք, երբ պատգամավորը գործուղման մեկնելիս կամ այլ առիթներով բացակայելիս քվեարկվող օրինագծի վերաբերյալ նամակով դիրքորոշում հայտնի: Նրանք սովորաբար կամ չեն քվեարկում կամ նրա փոխարեն քվեարկում է կողքի աթոռին նստած պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ