12  09  2017

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի

Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: Լաքոտը կփոխարինի Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով սեպտեմբերի 11-ին հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հետ:

Ջոնաթան Լաքոտը 2014 թվականից Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականն է: Աշխատել է նաև Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Հարավսլավիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ