07  09  2017

Հիվանդանոցի փակում, բանակից տարկետում, տեսչության ստեղծում. Կառավարության նիստը



Սեպտեմբերի 7-ը ՀՀ կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված էր 41 հարց, որից 21-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Կառավարությունը՝

Փոփոխություններ և լրացումներ արեց նախկինում ընդունված մի շարք որոշումներում:

Հաստատեց լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը:

Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միացրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Փոխհատուցեց Եվրադատարանի՝ Հայաստանի դեմ հերթական վճռի համար:

Հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:

Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց:

Նվազեցրեց «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և ամրացրեց գույք:

«ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ին, «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ներին տվեց հարկային արտոնություններ:

Պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացրեց:

Օտարեց, ինչպես նաև ամրացրեց պետական գույք:

Փոփոխություններ և լրացումներ արեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքներում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում:

Հավանություն տվեց հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին:

Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծեց:

Նվիրեց բնակելի տարածք:

Կառավարության օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ