11  08  2017

Հայաստանի վարչապետը կմեկնի Ղազախստան

Հայաստանի վարչապետը կմեկնի Ղազախստան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 14-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները:

Հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության կարևորագույն խնդիրները: Առաջնային ուշադրություն է դարձվելու ոլորտային համագործակցությանը, այդ թվում՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը և տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:

Կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ