09  08  2017

Կոնկրետ բան չկա. Էդվարդ Նալբանդյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին



Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ բան չկա: Այս մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Միակ հստակությունն այն է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպելու են երկու երկրների արտգործնախարարները:

Հանդիպման օրակարգում են բանակցային գործընթացն առաջ տանելու համապատասխան պայմանների ստեղծումը:

Հարցին, թե Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ ներկայացնելո՞ւ են, նախարարը պատասխանեց. «Հեծանիվ հնարել դժվար է, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցություններ ենք վարելու»: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ