01  08  2017

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրենքը

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքը: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

«Նախագահ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքը: Մենք ցանկանում ենք չեղարկել դրանք, սակայն Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման դեպքում»,- Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Փենսը:

Հուլիսի 28-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ հավելյալ պատժամիջոցներ ենթադրող օրինագծին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ