26  07  2017

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ավելի են խստանում

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ավելի են խստանում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Օրինագծով, մասնավորապես արգելվում է ԱՄՆ նախագահին մեղմացնել սանկցիաները կամ էապես փոխել ամերիկյան քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ առանց Կոնգրեսի հաստատման:

Օրինագծի օգտին քվեարկել է 416 պատգամավոր: Դեմ է քվեարկել 3-ը:

Օրինագիծը պետք է ստանա նաև Սենատի համաձայնությունը, որից հետո կդրվի նախագահի սեղանին:

Սպիտակ տունը քննադատել է Սենատի այս օրինագիծը:

Սկսած 2014 թվականից՝ պատժամիջոցների մի քանի փաթեթ է ընդունվել ընդդեմ Ռուսաստանի, ինչը պայմանավորված է Ղրիմի, ուկրաինայում պատերազմական իրադրության և ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի՝ հնարավոր միջամտության հետ:

Ընտրվելով նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մտադրության մասին: Նրա ընդդիմախոսները մեղադրում են Թրամփին ու շրջապատին Ռուսաստանի հետ կապերի մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ