09 02 2024

Սեյրան Օհանյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ որակեց



Այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե «մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պիտի դնեինք պետություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա», բացարձակ սուտ որակեց։

«Ազգային արժեքները ծաղրում են նրանք, ովքեր ոչինչ չեն արել մեր պետությունը պաշտպանելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Եվ փոխանակ այդ ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկեն, ամեն ինչ անում են՝ իրենց անգործությունը, անարդյունավետ կառավարումը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կոծկելու համար՝ դառնալով, ըստ էության, փաստաբանը նրանց Հայաստանում։ Առանց ազգային վսեմ գաղափարների, անհնար է պետություն ունենալ»,- հայտարարեց Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ