17  06  2017

Այնուամենայնիվ՝ վիրավորներ կան

Այնուամենայնիվ՝ վիրավորներ կան

Հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած  հաստոցավոր հակատանկային նռնականետերի զոհվեցին ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Արցախի Պաշտպանության բանակն այս մասին հայտնելով՝ չի նշում, որ ունենք նաև երկու վիրավոր:

Մի շարք լրատվամիջոցներ (news.am, yerkir.am և այլն) տեղեկություններ հրապարակեցին, որ կան նաև վիրավորներ, որոնց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ին մեկնաբանել է այդ տեղեկությունները՝ ասելով, թե հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտման գործողություն կատարելու հետևանքով երեք զոհից բացի վիրավորներ չկան:  «Բոլոր այդ տվյալները, որոնք չեն հրապարակվում պաշտպանության նախարարության կողմից, չեն համապատասխանում իրականությանը: Եթե մեր Պաշտպանության նախարարությունը նման տվյալներ չի տալիս, ուրեմն չկա: Հենց զոհեր եղան սահմանին, ՊԲ-ի կողմից հրապարակվեցին և թաքցնելու ոչինչ չունենք: Եթե չի հրապարակվել տեղեկություն, որ երեք զոհից բացի նաև վիրավորներ կան, ուրեմն չի համապատասխանում իրականությանը և չպետք է ենթարկենք շահարկման»,- ասել է նա։

Պարզվում է, որ եղել են երկու վիրավոր, որոնք հունիսի 17-ին տեղափոխվել են Երևան, մեկը՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ