06 12 2023

Հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը. Արշակյանը՝ Հարությունյանին



ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվեց. «Հաշվի առնելով, որ վարույթները հարուցվում են՝ սկսած փոքր անհամապատասխանությունից, վերջացրած լուրջ շահերի բախումով, ու հաշվի առնելով, որ դուք գիտեք՝ քանիսն են եղել, կարո՞ղ են արդյոք այդ վարույթներն ազդեցություն ունենալ այսօրվա մեր քվեարկության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անձնական վերաբերմունքը՝ իր նկատմամբ հարուցված վարույթին»:

Թեկնածուն ասաց՝ «քվեարկության արդյունքները դրա ուղիղ պատասխանը կտան»:

ԱԺ փոխնախագահը նկատեց.

«Այսինքն՝ դուք ԱԺ ամբիոնից հարցականի տակ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությո՞ւնը»:

Հարությունյանն արձագանքեց. «Ես ընդամենը հարցին պատասխանեցի իմ մոտեցմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ