01 12 2023

Չպետք է ազգային ավիափոխադրող ստեղծենք, որ 3 տարուց փակվի. Փաշինյանի ստեղծածը մեկ տարի էլ չգործեց



Տևակա ժամական է՝ մամուլը գրում է, որ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Ըստ շրջանառվող լուրերի՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։

Ազգային ավիափոխադրող ունենալը այս իշխանության խոստումներից մեկն էր դեռ 2018-ին, իսկ 2020-ին դրա ձգձգումը Փաշինյանն այսպես էր մեկնաբանում.

«Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»:

Թե արդյունքում ինչ դարձավ Fly Arna-ն թողնենք առանց մեկնաբանության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ