09 11 2023

Հայաստանը վերածվել է Ուկրաինայի նման գործիքի՝ Ռուսաստանի հետ առճակատման համար. Ասլան Ռուբաև․ Alphanews.am



Alphanews.am-ը գրում է․

Երեւանն այսօր պատրաստ չէ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ, եվրասիական հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն է վարում:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է քաղաքականություն, որն ուղղված է ամեն կերպ Հայաստանին Ռուսաստանից օտարելուն և այն քաղաքական ինստիտուտներից դուրս գալուն, որոնք ստեղծվել են հետխորհրդային միասնական տարածքի շրջանակներում։ Հայաստանը Հարավային Կովկասում միշտ եղել է առաջնահերթություն Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մեզ համար Հայաստանը միշտ եղել և մնում է ռազմավարական գործընկեր, ռազմավարական դաշնակից։

Բայց երբ Փաշինյանը եկավ, սկսեց Մոսկվայից հեռանալու քաղաքականություն վարել։ Նրա հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է, որ արժե վերանայել նրա ներկայությունը մաքսային միությունում, ԱՊՀ-ում եւ այլն, մի շարք կասկածներ է առաջացնում։ Հռոմի ստատուտի վավերացումը լիովին ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։

Մեր համատեղ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվում է, կա Հայաստանի լուրջ կախվածություն Ռուսաստանից, այնտեղ կա ռուսական ռազմաբազա, ֆինանսական հատվածի մի մասը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Այս պայմաններում դա տվող ձեռքը կծելը լիովին կոռեկտ չէ և աղետալի է Հայաստանի համար»,- ասել է Ռուբաևը։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանը աշխատում է որոշակի խնդիրների վրա՝ քանդել ռուս-հայկական հարաբերությունները, դուրս բերել ռուսական ռազմակայանը և Հայաստանի դուրս գալը բոլոր կառույցներից, որոնք գոյություն ունեն հետխորհրդային տարածքի համաձայնագրերի շրջանակներում։

«Տարբեր մակարդակների հանդիպումներին մասնակցելուց հրաժարվելը, օրինակ՝ ԱՊՀ նիստ, ՀԱՊԿ հանդիպումը միայն կործանում է հարաբերությունները, արժեզրկում է գոյություն ունեցող ինստիտուտները, դա ցույց է տալիս, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության, և չի գնա կառուցողական ճանապարհով, այն նորմալ հարաբերությունները, որոնք մենք ունեինք, և որոնք դեռ ամբողջությամբ չեն վատթարացել։ Ռուսաստանի համար, աշխարհաքաղաքական տեսանկյունից, Հարավային Կովկասն ուղղակի շահերի գոտի է, այն շատ կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար։ Ուստի միայն Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել նրա անվտանգությամբ և կայունությամբ»,- նշել է Ռուբաևը։

«Կարող եմ փաստել, որ Հայաստանն այսօր ամբողջությամբ վերածվել է Ուկրաինայի նման գործիքի՝ Ռուսաստանի հետ առճակատման համար։ Նրանք հիմա Հայաստանից դուրս են անելու ամենատարբեր նախագծեր, որոնք կխոչընդոտեն ռուսական ցանկացած ազդեցությանը տարածաշրջանում»,- ընդգծել է քաղաքագետը։

Փորձագետը կանխատեսել է նոր ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից, գնահատել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը, ինչպես նաև պատմել է, թե ինչպես է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ազդում Ադրբեջանի քաղաքականության վրա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ