03 11 2023

Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք․ Տաթև Արցախը՝ ՔՊ-ականին

Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք․ Տաթև Արցախը՝ ՔՊ-ականին

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Տաթև Վիրաբյանի հետ խոսեցի: Փոխանցում եմ Տաթևի կողմից.

1) ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին.
«Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք, որ ինձ զրպարտե՞ք: Ամոթ ունեցեք, մի ջղաձգվեք: Ես ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված»:

Զրպարտության համար դատական հայց կներկայացվի:

2) Անիտային (էն, որ հարցազրույցում Նիկոլին փռչոտ-փնթի է անվանում).
«Իմ մասին սուտ մի խոսիր, որ ստիպված չլինեմ քո մասին ճիշտը խոսել: Գիտես, որ դա քեզ դուր չի գա: Բայց նաև, ինչպես ասել եմ քեզ ժամանակին՝ քո ժամանակը չունեմ»:
3) Առողջականի մասին.
«Լավ եմ, ամեն բան կարգին է: Մի անհանգստացեք, կկազդուրվեմ»:

4) Ընդհանուր իրավիճակի մասին.
«Այս 5 տարում այնքան բանի միջով եմ անցել, որ բանտը խաղալիք է թվում»:
5) Ապագայի մասին
«Ապագան լույսով եմ տեսնում: Մենք միասին հաղթելու ենք խավարն ու չարը»:
6) Իրեն աջակցողներին.
«Շնորհակալ եմ անսահման, որ ունեմ ձեզ: Դուք իմ ուժն եք ու հաղթանակիս երաշխիքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ