26 10 2023

Գուցե բանակցությունները փակուղի են մտել. Ալեքսանդր Կռիլովը՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը չեղարկելու մասին

Գուցե բանակցությունները փակուղի են մտել. Ալեքսանդր Կռիլովը՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը չեղարկելու մասին

Alpha News-ը գրում է.

«Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի չկայացած հանդիպումը:

Փորձագետը մի քանի վարկած է ներկայացրել, թե ինչու այդ հանդիպումը չի կայացել ։

«Ղարաբաղյան հարցը փակված է, բայց բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնք այժմ կարող են լարվածություն մտցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Դրանք ռազմական միջադեպեր են սահմանային մի շարք շրջաններում, օրինակ՝ Տավուշի մարզում։ Սա «Զանգեզուրի միջանցքի» հարցի չկարգավորված լինելն է, որը կարող է հանգեցնել նոր ռազմական հակամարտության։ Հնարավոր է՝ ինչ-որ միջադեպեր են տեղի ունեցել կամ տեղեկություն է ստացվել որևէ միջադեպ կամ ռազմական գործողություն նախապատրաստելու մասին, որի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ կցանկանայի կոչ անել սպասել պաշտոնական տեղեկատվությանը, թե ինչպես են երկու կողմերն էլ բացատրում այդ հանդիպման չեղարկումը, և ինչ է տեղի ունեցել», — հայտարարել է Կռիլովը։

Alpha News-ի զրուցակիցը նաև եկել է այն եզրակացության, որ երկրների առաջնորդների միջև գայթակղության քար կարող էին դառնալ ինչպես ցուցադրական հարձակումները, այնպես էլ կուլիսային բանակցությունները, որոնք չբերեցին երկուստեք ընդունելի արդյունքի:

«Դե, սա ևս, հնարավոր է, Ադրբեջանի կողմից հայկական կողմի նկատմամբ որոշակի վերաբերմունքի դրսևորում է։ Բայց գուցե այստեղ ինչ-որ գաղտնի բանակցություններ կան, որոնք որոշակի արդյունքի չհասնելով ազդում են առերես բանակցությունների վրա։ Ի վերջո, որպես կանոն, բոլոր հրապարակային հանդիպումները, հրապարակային բանակցությունները, պայմանագրերի, պայմանավորվածությունների, հուշագրերի, ինչ-որ բանի կնքումը միայն այն բանակցությունների ավարտն են, որոնք ընթանում են կուլիսներում, ոչ հրապարակային: Հնարավոր է, որ այդ ոչ հրապարակային բանակցությունները փակուղի են մտել, եւ ավելի վաղ հայտարարված հանդիպումները, հետեւաբար, պարզապես չեն կայացել», — ընդգծել է Կռիլովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ