25 10 2023

Հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, Ալիևը դեռ չի հաստատել իր մասնակցությունը. Նիկոլ Փաշինյան



Ենթադրում եմ, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախապես հայտարարված հանդիպման պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը։ Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան աշխատանքային մանրամասներ, Եվրամիության մեր գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ՝ այդ թվում մի շարք հարցերի վերաբերյալ:

Իհարկե, շատ հարցերի պատասխաններ ունենք, բայց նաև չէի ցանկանա շտապել, այդ ամենի վերաբերյալ  պարզաբանում հայտնել։ Ուզում եմ  ձեր ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ արձանագրված են այն երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ տեղի ունենա խաղաղության գործընթացը և կնքվի խաղաղություն»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ