15 09 2023

Արևմուտքի համար ռուս-իրանական հեգեմոնիան խորտակելն ավելի կարևոր է, քան հայերի փրկությունը. Քեռյան

Արևմուտքի համար ռուս-իրանական հեգեմոնիան խորտակելն ավելի կարևոր է, քան հայերի փրկությունը. Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․

 «Եթե պատերազմ չլինի և տա աստված, որ Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից, իմ դիտարկմամբ դա հնարավոր կլինի միմիայն ռուս-իրանական որոշակի փոխհամաձայնության, ՌԴ-Իրան շահերի շրջանակի ճշտման և կապուղիների կարգավիճակի շուրջ կոնսենսիուսի արդյունքում: Այդ համաձայնությունը, որն իհարկե կլինի չհրապարակված և չհանրայնացված կստիպի Ադրբեջանին և նրա դաշնակից Թուրքիային ընդունել խաղի կանոնները և առայժմ սպասել բանակցային գործընթացի ընթացքում իրենց համար ձեռնտու ինչ որ արդյունքների: Բայց այստեղ հնարավոր է ԲրյուսելՎաշինգթոն առանցքի ակտիվացում տարածաշրջանում ռուսիրանական հեգեմոնիայի դեմ, որն հիմա էլ ակնհայտ է: Այդ հեգեմոնիան խորտակելը նրանց համար շատ ավելի կարևոր է քան, թե պատերազմի կանխումը և հայերի փրկությունը: Իհարկե ես չեմ պնդում այն միտքը, որ հավաքական Արևմուտքը միանշանակ կողմ է պատերազմի միջոցով հարցերի լուծմանը, շատ ավելի լավ կլինի, որ ռուսները իրենք իրենց կամքով հեռանան: Բայց, եթե չեն հեռանում, ինչպես ասացին Պեսկովը և նրանից հետո էլ Պուտինը, ապա իրավիճակը փոխվում է: Ստացվել է այնպես, որ մեր շուրջը բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժվում են, կապ չունի, թե ով շատ, ով քիչ: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ