06 09 2023

Մեր երկիրը ներսից ու դրսից է թիրախավորվել․ Փրկությունը ներսի փոփոխությունն է․ Անդրանիկ Թևանյան

Մեր երկիրը ներսից ու դրսից է թիրախավորվել․ Փրկությունը ներսի փոփոխությունն է․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թշնամին զորքեր է կուտակում մեր շուրջը: Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում: Նա հերթական դիվանագիտական պատերազմն է սկսել՝ հակաիրանական ու հակառուսական գծի մեջ («ժողվարչապետը», տխրահռչակ Բոլթոնի ցուցումով, նույնն արեց 2020-ի պատերազմից առաջ):
Փաշինյանը փլուզում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ավելի մեծ նվեր դժվար էր պատկերացնել:
Մեր երկիրը ներսից ու դրսից է թիրախավորվել: Փրկությունը ներսի փոփոխությունն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ