30 08 2023

Այսօր դաշտում նոր կոնֆիգուրացիաներ են առաջանում, որոնցից նիկոլենց ուղեղը կախում է. Կարեն Վրթանեսյան

Այսօր դաշտում նոր կոնֆիգուրացիաներ են առաջանում, որոնցից նիկոլենց ուղեղը կախում է. Կարեն Վրթանեսյան

Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Անցյալ տարի, երբ դիմադրության շարժման օրերին ծանոթ և անծանոթ մարդիկ ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով արդյոք կհաղթանակի շարժումը, պատասխանում էի, որ հաղթանակի շանս չեմ տեսնում։

- Բա է՛լ ո՞րն է իմաստը գալու, -զարմանում էին հարցնողները։ [Ինչը լրիվ տրամաբանական է, էլի]։

-Սա կարևոր պրոցես է, որով պետք է անցնենք, անկախ այն բանից հայտարարված նպատակներին կհասնի, թե ոչ։ Այս ակցիաների շնորհի ահագին նոր մարդիկ են իրար ճանաչում (և լավ, և վատ կողմերից, ինչը նույնպես կարևոր է), մարդիկ սովորում են կազմակերպել, իրար հետ համագործակցել, հաղորդակցվել։

Այսօր ես համոզվում եմ, որ լրիվ ճիշտ էի հասկացել։

Այսօր դաշտում շատ հետաքրքիր գործընթացներ են «եփվում», որոնց մասնակցում են արդեն մարդիկ, որոնք կյանքում առաջին անգամ ցույցի են գնացել 2020-ի նոյեմբերին կամ նույնիսկ 2022-ի ապրիլին։ Այսօր նոր կոնֆիգուրացիաներ են առաջանում, որոնցից նիկոլենց ուղեղը կախում է. իրենց համար լրիվ անծանոթ մարդիկ են ակցիաներ կազմակերպում ու, այսպես ասած, «մտնում քաղաքականության մեջ»։

Իհարկե, ժամանակը շատ սուղ է, կարելի է ասել՝ չկա։ Բայց ուղիղ, հեշտ, արագ, կարճ ճանապարհ էլ չկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ