25 07 2023

Լաչինում անցակետի ստեղծման հարցը քննարկման առարկա չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

Լաչինում անցակետի ստեղծման հարցը քննարկման առարկա չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Le Monde թերթի համար գրված հոդվածին:

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է, այս քայլն արվել է Հայաստանի դիվերսիոն գործողությունները կանխելու համար, և այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ։ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ նույնպես միաձայն մերժել է Հայաստանի հայցը՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի ստեղծումը բացարձակ ինքնիշխան և օրինական որոշում է», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Le Monde-ի համար հոդվածում գրել էր, որ Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Մինչդեռ այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես Լաչինի միջանցքում ու նաև Հայաստանի սահմաններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ