28 06 2023

44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն․ Զախարովա

44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն․ Զախարովա

44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ դա արվել է այն պատճառով, որ Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթերում, որոնց տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։

«Այդ դերը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հաստատված է անմիջապես հակամարտող կողմերի կողմից, եւ այդ հարցի շուրջ բացարձակ կոնսենսուս է ձեռք բերվել»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է։ «44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն»,-հավելել է Զախարովան։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ