12 06 2023

Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու». Ռուբեն Մելիքյան

Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության։ Վերջակետ։ Այս կոշտ դիրքորոշումը պետք է անսակարգելի լինի։

ՀԳ. Հանուն ճշմարտության՝ պիտի ասեմ, որ ոստիկանության բաժիններում ցայսօր ես միայն հարգանք եմ տեսել։ Կենտրոնի բաժնում՝ առավել եւս։ Ուստի զարմացած եմ այս միջադեպով։ Մյուս կողմից, Կարեն Ալավերդյանին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից. դասավանդել եմ, եւ նրան կարող եմ միայն դրական բնութագրել»,- գրել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ