05 06 2023

Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ 29,800 քառ կմ-ն․ Արարատ Միրզոյան



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում բյուջետային քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց, թե՝ արդյո՞ք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով է ճանաչել, թե ոչ։ Նա հարցրեց, թե քանի որ Հայաստանը մշտապես հայտարարում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր ճանաչելու մասին, արդյո՞ք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 քառակուսի կմ է» արտահայտությունը։

Արարատ միրզոյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ Սակայն այդ մասին հայտարարել է Շառլ Միշելը, որի միջնորդությամբ եղել է հանդիպումը, և ներկա է եղել Ալիևը, որը հրապարակային չի հերքել։ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ