27  03  2017

Ուսումնասիրված դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 80 տոկոսը ներգրավված է ընտրական պրոցեսներում



«Ուսումնասիրված դպրոցներից 80 տոկոսի տնօրենները ներգրավված էին ընտրական գործընթացներում, իսկ մյուս 20 տոկոսի մասին անմեղության կանխավարկածը թույլ չի տալիս նման բան ասել: Սա ոչ թե անհատների արջի ծառայություն է, այլ գործ ունենք համակարգի հետ»: Մարտի 27-ին այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վարչական ռեսուրսների չարաշահումը բացահայտող ուսումնասիրություն էր ներկայացրել` ձայնագրություններով, կոնկրետ մարդկանց, պաշտոնյաների անուններով, որտեղ հստակ երևում էր նաև, թե ուսումնասիրված դպրոցների տնօրենները որքանով են ներգրավված ընտրական գործընթացներում:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակաոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը պետք է բացահայտումների հիման վրա դիմեն ԿԸՀ, որպեսզի սկսվի այս երևույթի իրավական գահատումը, ու հետևանքներ լինեն:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ շեշտեց, որ սա խիստ բացասական երևույթ է, որը խաթարում է կրթական համակարգի առաքելությունն ու նպատակները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ