12 05 2023

Լիպարիտյանը սա չի՞ հասկանում․ վերլուծական

Լիպարիտյանը սա չի՞ հասկանում․ վերլուծական

Zham.am-ը գրում է․ Ինչպես գիտեք, մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած Բաքվի և Երևանի բանակցություններում ֆիքսվել է առնվազն 2 խնդիր, որոնց լուծումը դեռ չի գտնվել։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Հայաստանը պետք է դուրս բերվի Ռուսաստանի ազդեցության գոտուց և հայտնվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ դաշինքի մեջ։ Նա համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ ինքը՝ Հայաստանը, Թուրքիայից ոչ մի պահանջ չպետք է ունենա։ Ընդ որում, Փաշինյանն ինքն է առաջ քաշում ընդամենը 2 պահանջ, առանց որոնց նա չի կարողանա ապահովել իր իշխանության պահպանումն ու վերարտադրումը Հայաստանում.

1. Փաշինյանը խնդրում է ԱՄՆ-ին ստեղծել ղարաբաղցիների համար անվտանգություն ապահովող ինստիտուտ, որը կօգնի խուսափել Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից։


2. Նա նաև խնդրել է ԱՄՆ-ին, որ իրենք նույն երաշխիքները տան նաև հենց Հայաստանին, որ Իրանի և Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների խզումից հետո երկիրը չի կործանվի Թուրքիայի և Ադրբեջանի բանակների գործողությունների արդյունքում։


Ինչպես գիտեք, Ադրբեջանը մերժում է ցանկացած միջազգային միջնորդություն «Ղարաբաղի հայերի հետ շփման համար» և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ֆիկտիվ ճանաչելով, ըստ էության, սահմանազատման շղարշի տակ պահանջներ է ներկայացնում  Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրեր տարածքի հանդեպ։


Ամերիկացիները Փաշինյանին ոչ Ղարաբաղի, ոչ նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխիքներ չեն տալիս, բայց միաժամանակ կոչ են անում Նիկոլ Փաշինյանին «հավատալ Թուրքիայի խոստումներին»։


Բոլորին պարզ է, որ եթե վերը նշված վաշինգտոնյան պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ապա կարճ ժամանակում նախ Ղարաբաղի հայերը կենթարկվեն ցեղասպանության, ապա՝ հենց Հայաստանի բնակչությունը։ Սա հասկանում են և՛ ամերիկացիները, և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները, և՛ Նիկոլ Փաշինյանը։

Բայց ԱՄՆ-ի համար ավելի կարևոր խնդիր կա՝ Ռուսաստանը պետք է հեռանա Հարավային Կովկասի տարածաշրջանից, նույնիսկ եթե դա արվի Ղարաբաղի ու Հայաստանի կործանման գնով։ Սա հասկանում են նաև Բաքուն և Անկարան։

Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին, ապա նրան մտահոգում է մեկ այլ խնդիր՝ նա անձամբ կկարողանա՞ «մարսել» նման բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը, թե՞ ոչ։ Հասկանալի են Նիկոլի մտավախությունները, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացի Ժիրայր Լիպարիտյանի ցանկությունները՝ համոզելու Նիկոլ Փաշինյանին կատարել ամերիկացիների պայմանները։

Ժիրայր Լիպարիտյանի շահերը նույնպես պարզ են՝ նա ԱՄՆ ազդեցության գործակալ է, գործում է ԱՄՆ-ի շահերից ելնելով, և նրա բոլոր քայլերը պայմանավորված են հենց այս գործոնով։ Բացի այդ, երբ Փաշինյանը ստորագրի նման սարսափելի փաստաթուղթ, հայ ժողովրդի հետագա ցեղասպանության պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Ժիրայր Լիպարիտյանը։

Այդ իսկ պատճառով, այսպես կոչված, «Հանրային հեռուստատեսությամբ» Լիպարիտատը փորձում է հայ հասարակությանը համոզել, որ Ղարաբաղն արդեն կորած է, և Հայաստանը պետք է ապավինի Թուրքիայի ողորմությանը, քանի որ հայերն այլևս դաշնակիցներ չունեն և նրանց համար այլ ելք:

Ժամանակին Գարեգին Նժդեհը ճիշտ էր ասում, որ հայ ժողովուրդը երբեք սրիկաների պակաս չի ունեցել։ Նկատի ունեցեք նաև, որ երեկ Ժիրայր Լիպարիտյանը Պետրոս Ղազարյանի մոտ մեկ բացահայտում արեց՝ խոստովանելով, որ ամերիկացիները նրան ասել են, որ ԱՄՆ-ը չի կարող որևէ երաշխիք տալ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի համար։ Շնորհակալություն Լիպրիտյանին նման բացահայտման համար, բայց նա դա ասաց, որպեսզի իբր հիմնավորի, որ այսօրվա Թուրքիան նպատակ չունի կործանել այսօրվա Հայաստանը։ Որպես օրինակ բերելով այն, որ արդեն 30 տարի Հայաստանը զարգանում է Թուրքիայի հարեւանությամբ, իսկ Թուրքիան ոչ մի վնաս չի հասցրել Հայաստանին։

Չենք կարծում, որ Լիպարիտյանն այնքան հիմար է, որ չի հասկանում, թե ինչու Թուրքիան չի վնասել Հայաստանին։ Նույնիսկ չոբաններն են հասկանում, որ Թուրքիան այդ քայլին չի գնացել, քանի որ հաշվի է առել ռուսական գործոնը, քանի որ երբ 1992-ին թուրքական 50 հազարանոց բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան, միայն գեներալ Շապոշնիկովի նախազգուշացումը կանգնեցրեց Թուրքիային։ Հիշեցնենք, որ Եվգենի Շապոշնիկովը, լինելով ԱՊՀ միացյալ զորքերի ղեկավարը, ասել էր, որ Թուրքիայի այս քայլը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Լիպարիտյանը սա չի՞ հասկանում։ Իհարկե, նա հասկանում է, սակայն նրա «ով լինելն է» դժվարացնում  ճշմարտություն ասելը։

Սա է իրականությունը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ