18 04 2023

Ես չեմ հասցրել բանակցել․ ես բան չեմ բանակցել․ Փաշինյան



 «Պարոն Փաշինյան, 5 տարի է իշխանության եք, բայց 500 անգամ  ավելի շատ խոսել եք  նախկին 3 իշխանությունների  բանակցած փաստաթղթերից,  քան՝ Ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019 թվականին արձանագրեցիք, ըստ էության խաչ  քաշելով ամբողջ բանակցային պրոցեսի վրա՝ հայտարարելով, որ բանակցություները սկսում եք Ձեր սեփական կետից․․․ Նախ արձանագրենք, որ նախորդ 3 իշխանությունների օրոք բանակցված  ցանկացած փաստաթուղթ ավելի լավն էր լինելու, քան էն, ինչ ունենք Ձեր կառավարման, Ձեր իշխանության հետևանքով»,-ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանինասաց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Ագնեսա Խամոյանը։

«Վերջին շրջանում  ստեղծված իրավիճակի մեղավորներ,  նախկիններից էն կողմ, հռչակել եք հայ ժողովրդին, իր գենետիկ կոդը, էսօր էլ պարզվեց, որ պատմությանը նայելու դիտանկյունը պետք է փոխվի․․․Դուք մադրիդյան փաստաթուղթը ներառել եք Ձեր Նախընտրական ծրագրում, հիմա հայտարարում եք, որ նույն փաստաթղթով  ԼՂ-ը ճանաճչվել է Ադրբեջանի մաս, էդ դեպքում հարց է առաջանում՝  ինչո՞ւ Կազանում Ադրբեջանը ստորագրելուց 5 պակաս հրաժարվեց, եթե Հայաստանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց պատերազմով վերցնել Արցախը, եթե Հայաստանն Արցախը  ճանաչել էր Ադրբեջանի մաս»։

Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց․ «Ես չեմ հասցրել բանակցել․ ես բան չեմ բանակցել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ