10 02 2023

Կողքից եմ իմացել, որ ազատման հրաման կա. Վարդան Ավետիսյանը՝ ՊՆ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին. 168.am

Կողքից եմ իմացել, որ ազատման հրաման կա. Վարդան Ավետիսյանը՝ ՊՆ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին. 168.am

168.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ  խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գեներալ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատման մասին երեկ է տեղեկացել.

«Չգիտեմ, թե որոշումն ինչով է պայմանավորված: Երեկ եմ այդ մասին տեղեկացել»:

Ճշտող հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս է ձեզ տեղեկացրել ազատման մասին, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Կողքից եմ իմացել: Հրաման կա, ազատման հրաման»:

Իսկ, թե ո՞րն է ազատման պատճառը, Վարդան Ավետիսյանն ասաց, որ հրամանը դեռ չի ստացել, ուստի չի կարող պատասխանել այդ հարցին:

Ճշտող հարցին՝ ազատումն ինչո՞վ եք պայմանավորում, գեներալը կարճ պատասխանեց՝ «չգիտեմ»:

Նշենք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Նա նաև հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների:

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Պաշտպանության նախարարի խորհրդական էր նշանակվել 2016 թվականից: Նա վերջին տարիներին ծառայություն էր իրականացնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հետևում պանթեոնի տարածքում բարեկարգման աշխատանքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ