07 11 2022

ՌԴ խաղաղապահները քննություն են իրականացնում Արցախում տրակտորի գնդակոծման փաստի առթիվ

ՌԴ խաղաղապահները քննություն են իրականացնում Արցախում տրակտորի գնդակոծման փաստի առթիվ

Արցախի  Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ 

Նոյեմբերի 5-ին, ժամը 12։30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, ով հողագործական աշխատանքներ է իրականացրել գյուղատնտեսական տեխնիկայով՝ Խրամորտից 1,8 կմ դեպի արևելք ընկած հատվածում։

Հրետակոծության հետևանքով տեխնիկան վնասվել  է , տեղի բնակիչը չի տուժել ։

Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է իրականացնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ