12  01  2017

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ



Կառավարության հունվարի 12-ի նիստի մեկնարկից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուն:

Հաջորդ հանձնարարականով նախատեսվում է 2017թ. ավելացնել պետբյուջե մուտքագրվող շահաբաժինները: Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին` նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով` «ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ:

Վարչապետը հանձնարարեց նաև ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ