12  01  2017

ԼՂ հակամարտության սրումը բացասաբար է ազդել ԱՊՀ երկրների տնտեսության վրա. Moody's

ԼՂ հակամարտության սրումը բացասաբար է ազդել ԱՊՀ երկրների տնտեսության վրա. Moody's

Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական կյանքի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՊՀ երկրների վերաբերյալ «Մուդիս» (Moody's) միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում:

Զեկույցում ընդգծվում է ԱՊՀ անդամ երկրների տնտեսական կյանքի վրա աշխարհաքաղաքական հակամարտությունների էական դերը: Օրինակ՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի՝ պատժամիջոցներ կիրառելը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ, նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության շուրջ լարվածության սրացումը բացասաբար են ազդելու տնտեսության վրա: Զեկույցում նշվում է, որ ԱՊՀ անդամ 9 երկրներ հարևանների հետ հակամարտության մեջ են, բացառություն են կազմում միայն Բելառուսը և Ղազախստանը:

«Moody՝s»-ի զեկույցում կանխատեսվում է, որ տարածաշրջանում տնտեսության աճը 2017-ին նախորդ տարվա համեմատ ավելի արագ կլինի: Այն, ըստ կանխատեսումների, կկազմի 2 տոկոս` 2016թ. 1 տոկոսի փոխարեն , իսկ 2018թ.` 3 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ