22  12  2016

Սերժ Սարգսյանն ընդունել է Պետդումայի պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է Պետդումայի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 22-ին  ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանրապետության Նախագահը կարևորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների և փոխգործակցության հետևողական խորացումը բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ևս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում և առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ:

Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս խորհրդարանական գործընկերների երևանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին:

Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ