02 06 2022

Ուզում եմ հույս հայտնել, որ իշխող խմբակցությունում կգտնվեն հայրենասեր մարդիկ, որ չեն տրվի Փաշինյանի սպառնալիքներին․ Խամոյան



«Վաղը շատ կարևոր օր է , և  ինչպես Իշխան Սաղաթելյանն է նկատել  ջրբաժանի օր է ։  Ամեն դեպքում ուզում եմ հույս հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունում կգտնվեն  հայրենասեր մարդիկ, որոնց համար Արցախն ու Հայաստանն իսկապես կարևոր է , ուժ կգտնեն իրենց մեջ և չեն տրվի  Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, վաղը կգան ու կմասնակեցեն ԱԺ արտահերթ նիստին»,-այս մասին ասաց «Հայաստան» դաշնքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ճեպազրույցի ժամանակ։

Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած փաստաթղթին Խամոյանը նշեց, որ ՔՊ-ն բովանդակային որևէ դիտարկում չի արել ․ ուստի իրենց այդ պահվածքով փաստում են, որ  հայ ժողովրդի օրակարգն իրենցը չէ։

«Իրենք այլ օրակարգ են սպասարկում, որը չի առնչվում մեր երկրի, մեր ժողովրդի շահերի հետ»,-ասաց Ագնեսա Խամոյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ