19 04 2022

Ինքնաբացարկ ներկայացրած իմքայլական ավագանու անդամները փոխարինվել են

Ինքնաբացարկ ներկայացրած իմքայլական ավագանու անդամները փոխարինվել են

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին:

Քաղաքապետը շնորհավորեց ավագանու նոր անդամներին:

 

Ավագանու անդամների քվեարկության արդյունքում հերթական նիստը կգումարվի մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ