07 04 2022

Բրյուսելում բանակցությունները կայացան ադրբեջանական օրակարգի շրջանակում․ Անդրանիկ Թևանյան. News.am

Բրյուսելում բանակցությունները կայացան ադրբեջանական օրակարգի շրջանակում․ Անդրանիկ Թևանյան. News.am

Պետք է հստակ արձանագրել, որ Բրյուսելում կայացած բանակցություններն ամբողջությամբ համապատասխանում էին ադրբեջանական օրակարգին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով երեկ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպումը։

Նա, մասնավորապես, հիշեցրեց այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու Ադրբեջանի պահանջը։ Այս առաջարկը, ինչպես նաեւ Բաքվի նախաձեռնած 5 սկզբունքները Ադրբեջանի կողմից հնչել են դեռեւս բրյուսելյան հանդիպումից առաջ։ 

«Պաշտոնական Երեւանն անմիջապես տվել է իր համաձայնությունը։ Հայկական կողմի կարմիր գծերին վերաբերող մեր բոլոր հարցերը կոնկրետ պատասխան չեն ստացել։ Խոսքը հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում հնարավոր ընդգրկման մասին է։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ Ղարաբաղը չի կարող ներառվել Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով»,- ասաց Թեւանյանը։

Պատգամավորը նշեց, որ բրյուսելյան հանդիպումից հետո հրապարակվել է համապատասխան հայտարարություն, որից պարզ է դառնում, որ արցախյան հիմնախնդրին վերաբերող ոչ մի հարց չի քննարկվել։ Ավելին, նսեմացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ