06 04 2022

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան–Միշել հանդիպումը



Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կայանալու է եռակողմ հանդիպում։

Մեր տեղեկություններով` եռակող հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00–ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ