19 03 2022

Մեր պետության կյանքը կարճ է, եթե խելքի չգանք՝ ու դա ինձնից լավ գիտեք. Կարեն Ադոնց

Մեր պետության կյանքը կարճ է, եթե խելքի չգանք՝ ու դա ինձնից լավ գիտեք. Կարեն Ադոնց

Կարեն Ադոնցը գրում է.

«ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ՈՒ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ»

Առաջին տարբերությունը՝ «ռազմական հակամարտության» եւ «տնտեսական պատերազմի» միջեւ, դա տեւողությունն է։ «Ռազմական հակամարտությունը» հատվածային է, «տնտեսական պատերազմը»՝ մշտական։

«Տնտեսական պատերազմի» նյութական եւ մարդկային կորուստները բազմապատիկ անգամ գերազանցում են «ռազմական հակամարտության» ընթացքում կրած կորուստները։ 30 տարում, Հայաստանը լքել է 1մլն-ից ավել մարդ։ Սա մեր պետության համար վերացական կորուստ չէ, սա «փաստացի» կորուստ է՝ հաշվի առնելով նաեւ սերնդափոխությունը եւ այլ հանգամանքներ։ Դեռ չեմ խոսում զուտ տնտեսական հսկայական կորուստների մասին։ «Ռազմական հակամարտությունների» ընթացքում մեր մարդկային կորուստները կազմել են մոտ՝ 30 հազար մարդ։

«Ռազմական հակամարտության» սուբյեկտները՝ զինվորականներն են, «տնտեսական պատերազմի» սուբյեկտները՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձիք։

«Ռազմական հակամարտությունը» «տնտեսական պատերազմի» դրսեւորման ձեւերից մեկն է, ինչպես նաեւ՝ ճգնաժամերը, գործազրկությունը, աղքատությունը, տեխնոլոգիական առաջընթացը եւ այլն։

Հետեւաբար՝ եթե որեւէ պետություն ունի «ռազմական հակամարտության» վտանգ, ապա պետք է հասկանա, որ «ռազմական հակամարտության» հավանականությունն իրենից հեռու պահելը պայմանավորված է նախ եւ առաջ՝ «տնտեսական պատերազմում» իր կրած հաջողություններով։

Նույնն է՝ «տնտեսական պատերազմում» կրած պարտությունները մոտեցնում են «ռազմական հակամարտության» հավանականությունը։

Ո՞րն է «իսկական տնտեսագիտության» առաքելությունը - անխուսափելի «տնտեսական պատերազմում»՝ ռազմական հակամարտություններ, մեծ ճգնաժամեր, չափից դուրս գործազրկություն, չքավորություն թույլ չտալը։

Հասարակությունների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների առաքելությունը պետք լինի՝ գտնել այդ «իսկական տնտեսագիտությունը», ոչ թե՝ զբաղվել մանիպուլյացիաներով, «քաղաքական ֆլիրտներով» եւ «բազար» սարքելով։

Մեր պետության կյանքը կարճ է, եթե խելքի չգանք՝ ու դա ինձնից լավ գիտեք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ