29  09  2016

Վարչապետի նոր նշանակումները

Վարչապետի նոր նշանակումները

Կառավարության կազմի ձևավորումից հետո, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է համալրել իր օգնականների և խորհրդականների թիվը:

Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արամ Վարդևանյանը նշանակվել է վարչապետի օգնական, Գևորգ Մուրադյանը՝ վարչապետի խորհրդական։

Նախկինում Արամ Վարդևանյանը աշխատել է ՄԻՊ աշխատակազմում և ՀՀ ՍԴ-ում, իսկ  Գևորգ Մուրադյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու  է, նա 2013 թվականից աշխատել է ԵՊՀ-ում` որպես ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ