05 02 2021

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան իր էջը:

«Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժան Ասելբորնին՝ պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ