28 02 2020

Ստամբուլ, Բուխարեստ, Նյու Յորք․ պատգամավորների նոր գործուղումները

Ստամբուլ, Բուխարեստ, Նյու Յորք․ պատգամավորների նոր գործուղումները

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի եւ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 3-5-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Քաղաքական հարցերի հանձնաժողովի, Համագործակցության եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 4-7-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 8-13-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ