14  02  2020

Արարատ Միրզոյանի պատվիրակությունը մեկնում է Դանիա

Արարատ Միրզոյանի  պատվիրակությունը մեկնում է Դանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Փետրվարի 17-20-ը պաշտոնական այցով Կոնպենհագեն (Դանիայի Թագավորություն) գործուղվող պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Գևորգ Պապոյանը, Գայանե Աբրահամյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ