26  11  2014

ՀՀ Նախագահը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները



Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել մեր երկրում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դնող սադրիչ գործողություններին:
Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանում մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական բարեփոխումներ ընթացքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ