09  01  2020

ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Քննարկվել է նաեւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, հունվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ