09  01  2020

Վարչապետի խոսնակն ազատվել է աշխատանքից

Վարչապետի խոսնակն ազատվել է աշխատանքից

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լքում է պաշտոնը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։

Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի խոսնակի սպասվող պաշտոնանկության մասին հայտնել էր հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ