08  01  2020

Վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի և Իրանի նախագահներին

Վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի և Իրանի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է.

«Հարգելի պարոն Զելենսկի, Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»: 

Իրանի նախագահին հղված հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա հունվարի 8-ին Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ