25 12 2019

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերին:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաեւ նախագահական մի շարք նախաձեռնությունների եւ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների մասին՝ կարեւորելով բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ