19  11  2019

ՊՆ պաշտոնանկ արված բարձրաստիճանները նոր պաշտոն ստացան

ՊՆ պաշտոնանկ արված բարձրաստիճանները նոր պաշտոն ստացան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ-ում մի քանի նշանակումների մասին: Նա գրում է․

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։ Աշխատանքից ազատվել էին նաև գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ