31 10 2019

Սուրեն Պապիկյանը մեկնում է Իրան

Սուրեն Պապիկյանը մեկնում է Իրան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նոյեմբերի 1-3-ը Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին:

Նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես՝  էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ