25 10 2019

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

«Ինձ համար, որպես մարդ, ում ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է Նիկիտա Սիմոնյան անունը՝ որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր ծանոթանալ նրա հետ: Կարծում եմ, որ այս շքանշանը շատ դիպուկ բնորոշում է իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ունեցած վաստակը: Խոսքը ֆուտբոլի մասին չէ, քանի որ «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ