24 10 2019

Ստանդարտների և չափագրության ինստիտուտները միավորվեցին

Ստանդարտների և չափագրության ինստիտուտները միավորվեցին

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին` ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն: Այդ մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից:

ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացվեց «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը:

Սահմանվել է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

Ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելուց հետո ընկերության կողմից որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը, կդադարեցվի չհիմնավորված, արդյունք չապահովող գործառույթների իրակացումը, որպես հիմնական գործառույթներ կիրականացվեն ստանդարտների մշակման, չափման միջոցի տեսակի հաստատման, ստուգաչափման (հետագայում նաև տրամաչափարկման) աշխատանքներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ