23  09  2019

ՊԲ հրամանատարին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել

ՊԲ հրամանատարին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Նախագահը, Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները, հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ եւս ամեն ինչ պետք է արվի պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ