19 09 2019

Երևանի ՃՈ պետը փոխվել է․ Shamshyan.com

Երևանի ՃՈ պետը փոխվել է․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաեւ ՃՈ 1-ին սպայական գումարտակի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին եւ Արման Հակոբյանին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի հրամաններով փոխատեղումներ էին տեղի ունեցել. Ա. Հակոբյանը ազատվել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի պաշտոնից եւ նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, իսկ 2-րդ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն էլ ազատվել էր նշված պաշտոնից եւ նշանակվել ՃՈ 1-ին սպայական գումարտակ հրամանատար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ